▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները մեծահոգաբար ընդլայնում են Ղուկասյան-Թարխանյան ընտանիքի հնարավորությունները

«Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը, հայտարարություն է տարածել, որտեղ պնդում է, որ այն պահից ի վեր, երբ իր ամուսինը 2013թ. առաջադրվել է որպես նախագահի թեկնածու, սկսվել են իրենց «ընտանիքի համակարգված հետապնդումները»:

Այս պնդմանը կարելի էր հավատալ, եթե չլիներ մի մեծ բայց...
Բանն այն է, որ Հայաստանում իրական հետապնդման մասին կարելի է խոսել միայն մեկ դեպքում, եթե կա կուլակաթափություն: Այնինչ Անահիտ Թարխանյանի ու Անդրիաս Ղուկասյանի դեպքում ճիշտ հակառակն է: Ընտանիքի միակ հայտնի ակտիվը «Ռադիո Հայ» լրատվամիջոցն է: Եվ ահա իշխանությունները ոչ միայն չեն փակում այս ռադիոն ու ունեզրկում Ղուկասյանի և Թարխանյանի ընտանիքին, այլև մեծահոգաբար ընդլայնում են նրա հնարավորությունները. ընդամենը մեկ ամիս առաջ կայացած մրցույթի արդյունքներով «Ռադիո Հայ»-ին տրվել է Հայաստանի ողջ տարածքում սփռման լիցենզիա, ինչը այդ լրատվամիջոցը նախկինում չուներ: 
Ստացվում է, որ համակարգված հետապնդման արդյունքում տիկին Թարխանյանի ընտանիքի ակտիվի կապիտալիզացիան էականորեն աճել է»,-գրել է Վահագն Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին