▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերմուկի զորամասից անհետացած զինծառայողներից մեկի որդին փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը

Արդեն տեղեկացրել ենք, որ Ջերմուկի զորամասից երեկ երկու զինվոր են կորել և, ըստ նախնական վարկածի, նրանք ձնաբքի տակ են մնացել: Կորած զինվորներից մեկի՝ Կարեն Պետրոսյանի որդին՝ Արմեն Պետրոսյանը, մեկ տարի առաջ ջրանցքն ընկած մարդու կյանք էր փրկել եւ խիզախության համար մեդալ էր ստացել:

/filemanager/uploads/2021/03/week-4/Jermuki_txa.jpg

Այս մասին հայտնում է Armlur.am-ը։

Անցած տարի Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով և խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել էր Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Նա, մասնավորապես, նշել էր.

«Դրսևորած վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգևատրվել է պատվոգրով: Նրան «Քաջ սիրտ» համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաև խիզախության մեդալ և դիպլոմ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին