▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովրդական սգո օր է

Ֆեյսբուքի հայ օգտատերերից շատրը, Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո Ավետիսյանների ընտանիքից միակ ողջ մնացած Սերյոժայի մահից հետո,  փոխել են իրենց անձնական էջի լուսանկարը`տեղադրելով  սեւ քառակուսի:

Իսկ Ֆեյսբուքում բացված էջում, որն ունի «Հայտարարում ենք սգո օր» անունը, նշված է. 

«Հունվարի 20-ին, առավոտյան ժամը 9-ից հայտարարվում է ժողովրդական սգո օր։ Եթե մեր իշխանություններն այդքան խիզախություն չունեն, դա դեռ չի նշանակում, որ մենք միասնական չենք մի ամբողջ հայ ընտանիքի կորուստը սգալու մեջ։ Ազատության հրապարակում ամբողջ օրվա ընթացքում մոմավառություն է լինելու։ Եթե կարող եք, բաց թողեք ձեր աշխատանքային օրը, և գտնվեք Ազատության հրապարակում»։

 

Նշենք, որ ավելի ուշ խմբում տեղեկություն տարածվեց, որ Ազատության հրապարակում մոմավառությունը կլինի այսօր` հունվարի 20-ի երեկոյան, ժամը 18:00-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին