armtimes.com-ը գրում է.ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) այսօր առավոտյան Ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին քիչ առաջ մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը: Հիշեցնենք, որ երեկ Հակոբյանը դիմում էր գրել, որ իրեն տեղափոխեն «Վարդաշեն» ՔԿՀ: «Քանի որ նա պատգամավոր է եղել, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, մտավախություն ունի հանցագործների հետ նստելու, դիմում է գրել, որ անպայման Վարդաշեն տեղափոխեն: Տեսնենք, թե ինչպես կլուծվի այդ հարցը: Համենայնդեպս, իր անվտանգության համար անհանգստություն կա»,- երեկ մեր թղթակցին ասել էր Հակոբյանի փաստաբանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում