▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրթափ խողովակները փոխարինվում են նորերով

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի համատիրությունների ուժերով ընթանում են վարչական շրջանի թեք տանիքներ ունեցող բազմաբնակարան շենքերի ջրթափ խողովակների փոխարինման աշխատանքները: Դրանց ցանկը որոշվել է նախնական գույքագրմամբ:

Գործընթացում ներառվել են այն շենքերը, որոնց ջրթափ խողովակները մաշվել էին և այլևս չէին ծառայում նպատակին:

Հաշվի են առնվել նաև թեժ գծի հեռախոսահամարներով բնակիչներից ստացած ահազանգերը: Աշխատանքները կրում են ընթացիկ բնույթ և կշարունակվեն ըստ անհրաժեշտության:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին