▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրվեժում կրկնակի վրաերթի է ենթարկվել ԲՆ-ի բաժնի պետը և տեղում մահացել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  մահվան պատճառ դարձած վրաերթի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Մ. Մկրտչյանն իր կողմից վարվող «Lexus RX 350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Ջրվեժ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն Ս.Գրիգորյանին, որի հեևանքով վերջինս հայտնվել է հանդիպակաց երթևեկելի ուղեգոտում և վրանցման ենթարկվել Ս.Կարապետյանի կողմից վարվող «BMW X5» ավտոմեքենայի կողմից: Ստացած մարմնական վնասվածքներից Ս.Գրիգորյանը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Ըստ Shamshyan.com-ի՝ 38-ամյա Սիմոն Գրիգորյանը նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ի վարչատնտեսական բաժնի պետն էր:

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին