▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճշմարտության կեսն ասելը շատ ավելի վտանգավոր երևույթ է, քան կիսով չափ հղի լինելը

Հրապարակեք, խնդրեմ, ամբողջ ցուցակը

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կառավարությանը մեղադրում է, որ վերջինս խոշոր գործարարներին, ասել է թե օլիգարխներին, չի ցանկանում դուրս բերել ստվերից, որովհետև նրանց ընտրությունների ժամանակ օգտագործում է ընտրությունները կեղծելու, ընտրակաշառքներ բաժանելու և այլ ու այլ նպատակներով: 
Ճշմարտության կեսն ասելը, սակայն, շատ ավելի վտանգավոր երևույթ է, քան կիսով չափ հղի լինելը:

Հայ ընտրազանգվածը բաղկացած է ոչ միայն ՀՀԿ-ամետ, ԲՀԿ-ամետ և այլ կուսակցամետ զանգվածից: Ժողովրդի բացարձակապես գերակշիռ մեծամասնությունը ցանկանում է իմանալ ամբողջ ճշմարտությունը: 
Իսկ դրա համար հարգարժան պատգամավորը պետք է նաև ասի, թե որ խոշոր գործարարների կամ օլիգարխների փողերով են ֆինանսավորվում գերթանկարժեք հյուրանոցներում անցկացվող ԲՀԿ ֆորումները, կանխավճարով տրվող և ընտրակաշառք հիշեցնող «բարեգործական» մեծածախս ակցիաները և այլն, և այլն: Կարծում ենք՝ ոչ բելգիահայ համայնքի հանգանակած նվիրատվություններով…

Հ.Գ. Եթե ճիշտը բազմազան է, ապա սուտը բազմաձայն է: Եվ ոչ ոք չէր հիշի «բարի սամարացու» մասին, եթե նա միայն բարի նպատակներ ունենար: Նա նաև փող ուներ:
Հ.Գ. Իսկ արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանը ծանոթացել է օրերս հրապարկված խոշոր հարկատուների ցուցակին:

 

 

 

 

Խաչատրյան Ժոռա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին