▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապ չկա՞ արդյոք Պերմյակովի՝ ծերանոցի մոտ հայտնվելու և հաջորդ օրը ծերանոցում բռնկված հրդեհի միջև

Արդյո՞ք սա այն նույն ծերանոցն է Գյումրիում, որտեղ Պերմյակովի սպանդի հաջորդ օրը հրդեհ էր բռնկվել, մարդ էր զոհվել... Եթե այո, այդ նույն ծերանոցն է, և մարդասպանը կամ ենթադրյալ մարդասպանը հասել է մինչև ծերանոց, որևէ կապ չկա՞ ծերանոցում բռնկված հրդեհի և այդ անձնավորության՝ ծերոնոցի մոտ հայտնվելու հետ: Տեղեկության համաձայն
՛՛Թաղի տղամարդիկ համոզված են, որ ոճրագործը տիրապետում է Գյումրու քարտեզին, մասնավորապես անգիր գիտի իրենց թաղամասի առանձնահատկությունները: Թաղի բնակիչները բոլորը միաբերան ասում էին, որ որսորդական երեք շները Պերմյակովի հետքը գտել են իրենց թաղից դեպի Ստրոմմաշ թաղամաս տանող ու այնտեղ գտնվող Գյումրու ծերանոց: «Մեր տունը Ավետիսյանների տնից մի հինգ տուն վայր է, որսորդական շները մեր դռներով գնացին, ճամփին խաղահրապարակ կա, խաղահրապարակով դարձան ձախ, դուրս կան ծերանոց, ծերանոցով են հասան դեպի «Կարո» մարկետ ու հետքը այստեղ կորել է», -նկարագրեց թաղի տղամարդկանցից մեկը: Եթե խանութի մոտով հեռացած լիներ Պերմյակովը, ապա, ըստ հարեւանների, այդտեղ տեսախցիկ կար, կֆիքսեր: Ըստ նրանց, թաղի շատ ու շատ բնակիչներ չգիտեն այն զարտուղի, խճճված ճանապարհները, որոնք տանում են դեպի ծերանոց: «Կարո» խանութի մոտ շները կորցրել են ոճրագործի հետքը, ամենայն հավանականությամբ այստեղ կամ նրան դիմավորող է եղել, կամ տաքսի է նստել ու հեռացել ՛՛:

Հրանուշ Խառատյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին