▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կախարդ էր.Անեկդոտ՝ ԱԺ-ում

Տեղեկացրել էինք, որ Կառավարությունը որոշել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը:

Գուրգեն Արսենյանը ԱԺ-ում մինչ կխոսեր այս օրենքի մասին՝  որոշեց անեկդոտ պատմել.

«Մի մարդ ծառի կողքով քայլելիս տեսնում է, որ մեկը նստել է ծառի ճյուղին ու սղոցով կտրում է այն: Նայում է վերև ու ասում.մի՛ կտրի, կընկնես:  Ասում է՝ գնա-գնա: 15 րոպե հետո ճյուղը կոտրվում է, ինքն էլ՝ ընկնում: Ոտքի է կանգնում ու ասում՝ կախարդ էր: Հիմա այս վիճակում ենք հայտնվել: Եթե կիրառում ենք մի գործիք, որը ոտնահարում է ստվար զանգվածի շահերը, կարծում ենք, որ ճյուղ ենք կտրում, իսկ ճյուղը փոքր, միջին ձեռներեցությունն է: Այնինչ, բոլոր երկրների կառավարությունները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի փոքր ու միջին ձեռնարկատիրության ծավալը մեծ լինի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին