▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացել է դրամահավաք, որի հասույթն ուղղվել է միայնակ մայրիկին և նրա` առողջական խնդիրներ ունեցող փոքրիկին

 

 

 

 

 

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ «Միասնական Հայրենիք» հասարակական նախաձեռնությունը՝ Ալյանս Քոնսթրաքշն շինարարական ընկերության և Քաղաքաշինության նախարարության աջակցությամբ, հունվարի 31-ին կազմակերպել է դրամահավաք, որի  ողջ հասույթը ուղղվել է Հայկուհի Սմբատյանին: Վերջինս միայնակ մեծացնում է 10 ամսական տղա երեխայի, սակայն չունի կենցաղային  տարրական հարմարություններ, բնակվում է կիսակառույց տանը, որը նույնիսկ տանիք չունի: Սակայն այսքանով Հայկուհու խնդիրները չեն ավարտվում. նրա փոքրիկն ունի բրոնխիալ ասթմա և նման պայմաններում ապրելն ուղղակի անթույլատրելի է առողջության համար:

Տեղակացնենք, որ Հայկուհու տվյալ  կիսակառույց տունը գտնվում է Նազարբեկյան 48 հասցեում, սակայն վերջինս դրա միակ սեփականատերը չէ: Մյուս սեփականատերերը Հայկուհու հայրը և եղբայրն են, որոնց հետ Հայկուհին ընտանեկան լուրջ տարաձայնություններ ունի:

Նշենք, որ հունվարի 31-ին կայացած դրամահավաքի հավաքագրած ողջ գումարի շնորհիվ Հայկուհու տանը շինարարական աշխատանքներ են սկսվելու: Իսկ բուն դրամահավաքի օրը դրան ներկա են գտնվել Քաղաքաշինության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարները, որոնք նույնպես աջակցել են «Ալյանս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին, ընդ որում` այդ աջակցությունը շարունակական բնույթ է կրելու:

Ժամը 12:00-ից մինչև 20:00-ն տևած դրամահավաքին, ինչպես և սպասելի էր, իր որդու հետ ներկա է եղել նաև Հայկուհին և անձամբ մասնակցել է հավաքագրած գումարի հաշվարկին: Ներկայումս Հայկուհին տևական ժամանակ ապրելու է վարձակալած բնակարանում` նախքան տան շինարարական աշխատանքների սկսվելը և ավարտվելը:

Հավելենք, որ Հայկուհի Սմբատյանը, թեև  աշխատելու մեծ ցանկություն ունի, սակայն տևակաև ժամանակ դա չի կարող անել, քանի որ պետք է խնամի առողջական խնդիրներ ունեցող փոքրիկին: Նա այժմ գոյատևում է բարեսիրտ մարդկանց պարենային և ֆինանսական օգնության շնորհիվ: 

Ստորև ներկայացնում ենք այն հաշվեհամարները, որոնց շնորհիվ սրտացավ մարդիկ կարող են  օգնել Հայկուհի Սմբատյանին:

Հայկուհի Սմբատյանի համար բացվել է հաշվեհամար.

Conver Bank CJSC

AMD - 1930052649190100

USD - 1930052649190101

Կարդացեք նաև` Միասնական հայրենիք... միասին օգնենք Հայկուհուն և նրա 8 ամսական որդուն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին