▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԲ պաշտոնյան գնդակահարել է երեք մարդու և ինքնասպան եղել

 

ՌԴ Կենտրոնական բանկի Ամուրի մարզի գլխավոր վարչության ղեկավարի տեղակալը գնդակահարել է երեք աշխատակիցների, ապա ինքնասպան եղել: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության ներկայացուցիչը:
«Զոհերի թվում են Կենտրոնական բանկի մարզային վարչության ղեկավարի տեղակալը, երկու կին եւ մեկ տղամարդ: Մահացածներից մեկը բանկի վարչության պետի տեղակալ է, եւս մեկը՝ բանկի բաժնի պետ, իսկ տղամարդը՝ բանկի վարչություններից մեկի պետը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝  երկու կանանց նա գնդակահարել է զոհերից մեկի աշխատասենյակում, իսկ տղամարդւոն՝ Կենտրոնական բանկի վարչության առաջին հարկում: Բոլոր երեքն էլ տեղում մահացել են: Դրանից հետո նա ինքնասպան է եղել:
Հանցագործության դրդապատճառներից մեկը համարվում է աշխատանքային խնդիրները:

Ռուսաստանի քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության ներկայացուցիչը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ ՌԴ Կենտրոնական բանկի Ամուրի մարզի գլխավոր վարչության ղեկավարի տեղակալը գնդակահարել է երեք աշխատակիցների, ապա ինքնասպան եղել: 

«Մահացածներից մեկը բանկի վարչության պետի տեղակալ է, եւս մեկը՝ բանկի բաժնի պետ, իսկ տղամարդը՝ բանկի վարչություններից մեկի պետը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝  երկու կանանց նա գնդակահարել է զոհերից մեկի աշխատասենյակում, իսկ տղամարդուն՝ Կենտրոնական բանկի վարչության առաջին հարկում: Բոլոր երեքն էլ տեղում մահացել են: Դրանից հետո նա ինքնասպան է եղել:
Հանցագործության դրդապատճառներից մեկը համարվում է աշխատանքային վեճը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին