▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցը գումա՞ր է շորթում լրագրողներից

Լրագրող Վարդ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջով հայտարարություն է տարածել՝ խնդրելով իրավապահ մարմիններին գրառումն ընդունել որպես հաղորդում դրամաշորթության մասին.

«Երիտասարդ մարդն ինձ համար արժեք է և կարող եմ նրան հասկանալ ու ներել անգամ` մարդասպանության պարագայում: Բայց ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ վերնագրով այս մեկին հաջողվեց հանել ինձ հունից. սա հանդես գալով ԿԵՆՏՐՈՆ հեռուստաընկերության անունից տասնյակ անձանցից, այդ թվում և լրագրողներից, շորթում է գումարներ` ստելով, թե նրանց եվրոպական ուղեվորությունների է տանելու և անհետանում: Էլի, ինչ-որ կերպ կհասկանայի, եթե մարդն ասեր, թե գլխին մի օյին է եկել, կամ թեկուզ խաղամոլ կամ թմրամոլ է: Բայց գետնի տակից հայտնվելուց հետո դեռ ինքն է մունաթ գալիս ու սպառնում իմ անվտանգությանը և որ ամենավտանգավորն է` թակարդը լարած` փնտրում նորանոր զոհերի.

1.Բոլորին կխնդրեի զգուշանալ և չդառնալ նրա հերթական զոհը

2. Տասնյակ մարդկանց անունից դիմելով ԿԵՆՏՐՈՆ հեռուստաընկերությանը, անձամբ նրա հայտնի բաժնետիրոջը կխնդրեի բացատրություն տալ կատարվածի համար, մանավանդ որ այս պահին իր հաղորդացանցում է այն չարաբաստիկ հաղորդումը, որի անունը շահարկելով` սույնն իրականացնում է իր խարդախությունները

3.Իրավապահներին կխնդրեի այս գրառումն ընդունել որպես հաղորդում դրամաշորթության մասին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին