▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիևում առևանգված ՀՀ երկու քաղաքացին ազատության մեջ են. դեսպան

Կիևում առևանգված գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել են։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը՝ մասնավորապես նշելով. 

«Ընկերներ, ուրախ նորություն ունենք։ Կիևում 2017թվականի նոյեմբերի 12-ին առևանգված ՀՀ քաղաքացիներ Արմանն ու Սամվելն ազատության մեջ են»։ 

«Լավ է, երբ ամեն ինչ լավ է ավարտվում»,- հավելել է դեսպանը՝ նաև հայտնելով, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հայտնել։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին