▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիսագրագետ մարդիկ ու կիսաավազակային կազմակերպությունները խուսափում են պատասխանատվությունից

ՀՀ մանկապարտեզներում արձանագրված թունավորման դեպքերը հաճախակիացել են: 

«Կիսագրագետ մարդիկ, կիսաավազակային կազմակերպություններ իրենց իրավունք են վերապահել սերտիֆիկացնել, թուղթը մի տեղ փակցնել, որ արել են ու խուսափել պատասխանատվությունից: Կարևոր է այն, թե ով է սերտիֆիկացրել մանկապարտեզների խոհանոցները: Ով է ասելով՝ ինձ չի հետաքրքրում մարդու ազգանունը, հետաքրքրում է կազմակերպությունը: Սննդի պետական ծառայությունից մեզ պատասխանել են, որ  սերտիֆիկացումը պարտադիր չէ: Ես սա պատասխան չեմ համարում: Մեզ պետք է իմանալ, թե ո՞րն է այդ կազմակերպությունը: Հետո՝ ամեն ուտելիքի մեկ օրինակ անպայման պահվում է սառնարանում, որպեսզի ահազանգի դեպքում փորձաքննեն և պարզեն պատճառը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին