▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Երևանում. կա վիրավոր

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով  թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, ով վնասվածք է ստացել որովայնի ձախ հատվածում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը հիվանդանոց  է տեղափոխվել Նորք-Մարաշ 6-րդ փողոցից և նա 61-ամյա  Լավրենտ Առուշանյանն է:

Այս պահին ոստիկանները դեպքի վայրի զննություն են կատարում, ինչպես նաև պարզում են դեպքի հանգամանքները:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին