Այսօր սպասվում է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Հայաստան: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Հայաստան կատարած այցի շրջանականերում Լավրովն հանդիպումներ է ունենալու ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի ու նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մի շարք այլ հարցերի թվում քննարկվելու է նաև ղարաբաղյան հարցը:
Նշենք, որ երեկ նա եղել է Բաքվում, հանդիպել է Ալիևին, այսօր նրանց ԱԳ նախարարի հետ կխոսի, ապա նոր կժամանի Երևան: