▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուրջ չէինք վերաբերում, բայց կար բարոյական խնդիր. Վահրամ Բաղդասարյանը՝ ԵԽԽՎ հակահայ զեկույցների մասին

1in.am-ը գրում է. ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ավարտվեցին հակահայկական երկու բանաձևերի քննարկումները, ինչի արդյունքում մերժվեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը, սակայն ընդունվեց սերբ պատգամավոր Մարկովիչի զեկույցը՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գնահատելով այս արդյունքները՝ ասաց. «Մենք, որպես քաղաքական մոտեցում, այդքան լուրջ չէինք վերաբերվում և պետք էլ չէր այդպես վերաբերվել, որովհետև մեզ համար ավելի կարևոր էր ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերմունքը և նրանց հայտարարությունը, սակայն կար բարոյական խնդիր»:

Նրա խոսքով՝ քվեարկության ելքը պարզ էր, իսկ ելույթները՝ անձնավորված:

Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ Սարսանգի ջրամբարի հետ կապված ելույթներում կար լուրջ անձնական շահերի հետապնդում, որի մասին իմացան նաև ԵԽԽՎ պատգամավորները:

«Ես շատ կարևորում եմ ԵԽԽՎ-ի հեղինակությունը, որ նման հեղինակավոր կառույցը մտնի այդպիսի վաշխառուական գործընթացների մեջ և ստվեր գցի խաղաղ բանակցային փուլի վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ ցանկալի չէր, որ այդ կարևորագույն ամբիոնից քննադատական խոսքեր հնչեցին Մինսկի խմբի հայտարարության հասցեին:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին