newsline-ը գրում է. Գյումրիում ռուսական 102-րդ ռազմական բազայում շուրջ երեք ժամ տևած բանակցություններից հետո, որին մասնակցում էին Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ու Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, ռազմաբազայից դուրս է եկել պետհամարանիշներիով մեքենաների շարասյուն:
Մի խումբ լրագրողներ կանգնել են ավտոշարասյան առաջ՝ համոզված լինելով, որ ավտոմեքենաներից մեկում է նաև Աղվան Հովսեփյանը, և պահանջել են, որպեսզի նա կամ որևէ իրավասու անձ դուրս գա և պարզաբանումներ տա ռազմաբազայում անցկացված բանակցությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Newsline-ի լրագրողը Գյումրիից:
Սկզբում անվտանգության աշատակիցները փորձել են լրագրողներին հեռացնել ավտոշարասյան ճանապարհից և կոչ են արել չխոչընդոտել դրա ընթացքին, սակայն լրագրողների ցուցաբերած համառությունից հետո ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը ստիպված է եղել պարզաբանումներ ներկայացնել:
Նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարները 102-րդ ռազմաբազայում ձեռք են բերել պայմանավորվածություն, որ կստորագրվի փաստաթուղթ, ինչը հնարավորություն կընձեռնի ձեռնարկել համատեղ միջոցառումներ գործի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում