▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահվան ելքով ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Սեպտեմբերի 4-ին ժամը 03.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնի-ի ոլորաններ կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ում բախվել են ԶԻԼ-130 մակնիշի 20LՕ733 պ/հ (վարորդ Ա. Ա.) և ՎԱԶ-2107 մակնիշի 34 ZD 183 պ/հ (վարորդ Գ. Կ.) ավտոմեքենաները, այնուհետև վերջինս դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից՝ հայտնվել է բլրին, ինչի հետևանքով ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Ա. Ս. 1990 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդ Գ.Կ.-ը (ծնված 1973 թ.) ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին