Առհասարակ մանր և միջին բիզնեսը երկրի համար մեծ, արմատական, սկզբունքային նշանակություն ունեցող սոցիալ-տնտեսական գործոն է: Մանր և միջին բիզնես, առաջին հերթին, հսկայական քանակությամբ աշխատատեղ է ապահովում, դրանով լուծելով զանգվածային զբաղվածության խնդիրը:
Մանր և միջին բիզնեսի յուրաքանչյուր ներկայացուցիչ, ով բացի իր ընտանիքից, ապահովում է նաև թեկուզ ևս մեկ հոգու կամ մեկ ուրիշ ընտանիքի բարեկեցություն, պետության կողմից պետք է արժանանա «աչքի լույս և երկրի հույս» կոչումներին և համապատասխան վերաբերմունքին ու գնահատականին, քանի որ ազատում է պետությունը զբաղվածություն ու եկամուտ չունեցող մարդկանց համար հոգալու պարտականությունից:
Մանր և միջին բիզնեսի բնականոն գործունեությունը արհեստականորեն խոչընդոտող յուրաքանչյուր անձ կամ հաստատություն հակապետական գործունեություն է իրականացնում: