▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունից

 ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում, պարզվել է հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած  մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության  փաստով  նոր մանրամասներ:

Shamshyan.com–ի տեղեկություններով՝ պարզվել է, որ հունիսի 13–ին,  ժամը 19:00-ի սահմանում, Արմեն Հովհաննիսյանը քննությամբ դեռեւս չպարզված այլ անձանց հետ գնացել են Գոռավան գյուղի գերեզմանատուն, որտեղ  2 կամ ավելի անձանց ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով իրենց մոտ գտնվող հրազեններով՝ ինքնաձիգով, գնդացրով եւ ատրճանակով կրակոցներ են արձակել Գոռավան գյուղի բնակիչներ, եղբայրներ  Գոռ եւ Գեւորգ Պետրոսյանների, Արարատ քաղաքի բնակիչ Ռուբեն Ավետիսյանի, Վեդի քաղաքի բնակիչ Կարեն Սաֆարյանի եւ նրաց հետ գտնված դեռեւս քննությամբ չպարզված այլ անձանց ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ արձակված կրակոցները չեն դիպչել ոչ ոքի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռ. Ավետիսյանի կողմից որսորդական հրացանով արձակած պատասխան կրակոցների հետեւանքով Ա. Հովհաննիսյանը մահացել է, ինչից հետո  փոխհրաձգության մասնակիցները դիմել են փախուստի:

Կայքի տեղեկություններով՝ երեկ քննիչը դիմել էր  Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան եւ հարուցված քրեական գործի շրջանակում  միջնորդություն  խնդրել դատարանից, որպեսզի խուզարկություն կատարվի կասկածյալներից Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Կարեն Պ.-ի բնակարանում: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը  եւ երբ քննիչներն ու ոստիկանները ժամանել են նրա բնակարան, նա ներկայացրել է «Բայկալ» տիպի  1 փողանի ողորկափող որսորդական հրացան, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով:

Ոստիկաններն ու քննիչները պարզում  են զենքի օրինականության աղբյուրը եւ եթե օրինական է,  ապա ում անունով  է այն հաշվառված:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին