ArmLur.am-ի նկարահանող խումբն այցելել է Գրիգորյանների առանձնատուն, որտեղ կարողացել է կարճատև զրույց ունենալ տարածքը հսկող անվտանգության աշխատակցի հետ:

Մանվել Գրիգորյանի` Էջմիածնի և արցախյան առանձնատներում կատարված բացահայտումներից հետո նրա ընտանիք անդամների և առանձնատների նկատմամբ իրավապահները խիստ հսկողություն են իրականացնում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։ Ավելի ուշ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:

Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։

Հավելենք, որ Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, Մ. Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Կարդացեք նաև՝ Էդքան թուլամորթ մարդ չեմ...Մանվել Գրիգորյանի կինը ուղիղ եթերում հերքել է իր ինքնասպանության լուրը
Մանվելի կինը փորձել է 2 մեքենա տուշոնկա թաքցնել. 6-րդ վարչության աշխատակիցները կանխել են
Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ
Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ից. ինչպե՞ս էին պահվում «գերիները»
Մանվել Գրիգորյանն իր ավտոմեքենաների, գերիների և «8 կանանց» մասին
ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին


