▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր Կառավարությանն արձագանքել Ադրբեջանի հերթական անհեթեթ հայտարություններին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր Կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարություններին:

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան հայտնի զեղումներից հետո, չգիտես էլ նման դեպքերում ճիշտը նրանց լռելն է թե խոսելը:

Իմ կողմից Մամեդյարովին ասեմ, որ բացառված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի ներառելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը և պարտադիր ճանաչումը:

 

 

 

 

 

 

 

 

Ինչքան ուզում եք, սազը ձեռներդ Հայաստանի նոր իշխանությունների գովքն արեք և փնովեք մեր նախկին իշխանավորներին, մեկ է, սա այն հարցն է, որի լուծումը տվել և տալու է Արցախի ժողովուրդը՝ համայն հայության աջակցությամբ»:

Կարդացեք նաև՝  Պաշտոնական Բաքուն 2019-ին Երևանից ակնկալում է «Ադրբեջանի օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերում»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին