▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարգարյան փողոցում շինության տանիքին դի են հայտնաբերել

Օգոստոսի 9-ին, ժամը 16.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի շինության տանիքին դի կա, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 5-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1938 թ. ծնված Ա. Մ.-ն ընկել է 1-ին հարկի 3-րդ բնակարանի պատշգամբի տանիքին:

Փրկարարներն իջեցրել են դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

mes.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին