Երեկ տեղեկացրել էինք, որ Asekose.am-ի ընթերցողներից մեկը տրամադրել էր ձայնագրություն, որում մի տղամարդ (տեսանյութում չի ներկայանում, ձայնն էլ փոխված է) նշում է, որ իրեն տարիներ առաջ ստիպել են դառնալ Հանրապետական կուսակցության անդամ է, սակայն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, չի չի ցանկանում մնալ հանրապետականների շարքերում: Որպես իր ցանկության ապացույց էլ` տեսանյութի հեղինակն այրում է ՀՀԿ անդամատոմսը:
Այսօր համացանցում հայտնվել է մեկ այլ տեսայութ, որտեղ մի երիտասարդ նշում է, թե ինքն էլ է միանում ակցիային, ապա այրում է ՀԿԿ-ի անդամատոմսն ու մարտահրավերը նետում է Արմեն Աշոտյանին, Էդուարդ Շարմազանովին և Կարեն Ավագյանին:
«Եթե չեք ընդունում մարտահրավերը, փոխանցեք 10000 ԱՄՆ դոլլար մանկատներին»,-նշում է երիտասարդը: