▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրենի լեզուն չիմանալով` հայրենասիրության մասին խոսելը նույնն է` ձայն չունենալով լավ երգիչ ներկայանալը

Գիտե՞ք ովքեր են ինձ զարմացնում և միաժամանակ խիստ զայրացնում…Թունդ, շատ թունդ` ես կասեի մոլի ազգայնականները, իրենց հայրենասեր, հայասեր, հայ ազգի նվիրյալ ներկայացնողները, որոնք գրում, մեկնաբանում են լատինատառով, կիրիլիցայով, շատ հաճախ անգրագետ` խիստ անգրագետ, փողոցային բառապաշարով «համեմված» հայերենով:

Ազգասերը` ազգին, նրա ժողովրդին, Հայրենիքին նվիրյալ ներկայացողը, առաջին հերթին պետք է նաև պայքարի իր լեզվի մաքրության, անաղարտության համար, իմանա իր ազգի, իր Հայրենիքի պատմությունը, արվեստն ու գրականությունը…Գոնե տանելի, գոնե հանրամատչելի մակարդակով…

Իր մայրենի լեզուն չիմանալ, հայրենասիրության մասին խոսել, դա նույնն է, ձայն չունենալ փորձել լավ երգիչ ներկայանալ, լավ երգիչ երևակայել…
Հայրենասերը նաև պետք է իր լեզվով գոնե հասկանալի, ընթեռնելի ու մտքերը տրամաբանական շարադրել իմանա:

Այսուհետ հայրենասիրությունից, ազգից, պետության ներքաղաքական կյանքի վերաբերյալ սրտաճմլիկ,  «մտահոգ, խորը քաղաքագիտական» վերլուծությններ կատարելիս, ճոռոմ-ճոռոմ լատինատառ, կիրիլիցայով և շուկայական լեքսիկոնով գրառումներ կատարելիս հիշեք այդ մասին և ձեր հայրենասիրական մեծ պաթոսից և էներգիայից մի փոքր չափաբաժին էլ հատկացրեք ձեր մայրենի լեզվի, գրականության ու պատմության ուսումնասիրությանը:

Ողջ եղեք և ողջամիտ...

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին