▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ընդհանուր խնդիրներից մեկի մասին

Ավելի քան 20 տարվա անկախ կամ «անկախ» կյանքի փորձ ունենք, բայց ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ մշակութային, ոչ էլ որևէ այլ ոլորտի այդ փորձը չենք ընդհանրացնել: Մինչդեռ հասարակական զարգացումն իրականանում է նախորդ փորձի ընդհանրացման, արժևորման և վերաիմաստավորման միջոցով: Բայց եթե չենք ընդհանրացնում, այսինքն` արձանագրում այդ փորձը, ուրեմն փոշիացնում ենք այն:
Այդ պատճառով է, հավանաբար, որ ներկա խնդիրները լուծելու համար դիմում ենք ոչ թե պատմության մեջ մեզ մոտակա ժամանակաշրջաններին` անկախության տարիներին, այլ պատմության հեռավոր շրջաններին` 17րդ դար, միջնադար, նույնիսկ գնում-հասնում ենք մինչև դիցաբանություն և այնտեղ փնտրում հայի և հայ հասարակության ինչ-ինչ յուրահատկություններ:
Այնպես որ այսօր մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է անկախության շրջանի փորձի արձանագրում, ամփոփում և արժևորում: Ո՞վ կանի...

Մովսես Դեմիրճյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին