▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երկիրը մեր տակից տանում են

«Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացված առաջին դաշտային աշխատանքների արդյունքում Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների խումբը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության մի քանի տեղամասերի տարածքում հայտնաբերել է  մոտ 600 տարբեր տեսակի անօրինական հատված ծառ.

«Երբ այնտեղ էինք՝ 3 տարբեր ուղղություններից աշխատում էին էլեկտրական սղոցներ ու անընդհատ լսվում էին ընկնող ծառերի ձայներըը, որոնցից դատելով՝ բավականին հսկա ծառեր էին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԲՃ համակարգող խմբի անդամ Անի Խաչատրյանը՝ հավելելով.

«Անտառում ամենուրեք մնացած կոճղերն ունեին 10-ից մինչև 90 սմ տրամագիծ։ 350-ը թարմ հատված էին, իսկ մնացածը՝ մինչև 5 տարվա վաղեմության էին։ Այդ փայտերի մեծ մասը չէր օգտագործվել: Այսինքն, վառելիքի խնդիր չէ, որ լուծում են: Հնարավոր է՝ որպես շինանյութ են օգտագործում»:

ՀԲՃ համակարգող խմբի անդամ Լևոն Գալստյանը նկատում է՝ «Մեր երկիրը մեր տակից տանում են: Կատարվածը պետք չէ ջարդել գյուղացիների գլխին:  Խնդիրը համակարգային է և պետք է գտնել հիմնական մեղավորներին»:

Նշենք, որ Համահայկական Բնապահպանական Ճակատի համակարգող խմբի անդամները փաստեր ներկայացնող լուսանկարներ և տեսագրություններ ունեն, որոնք ներկայացրել են համապատասխան մարմիններին: 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին