Հայտնել էինք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։
ՑԱՅԳ հեռուստաընկերության փոխանցմամբ՝ վթարի ենթարկված միկրոավտոբուսը պատկանում է «Տրանս Ակնթարթ» ընկերությանը: Այն ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունքը ձեռք է բերել մրցութային կարգով՝ 2013 թվականից: Ընկերության 17 միկրոավտոբուսից շահագործվում է 14-ը, մնացածը պահեստային են: «Տրանս Ակնթարթ»-ի բաժնետեր Մարտուն Գրիգորյանը եղել է դիահերձարանում, որտեղ իրականացվում է զոհերի ճանաչման գործընթացը: Մարտուն Գրիգորյանի խոսքերով, իրենց վարորդը 30 տարվա փորձ ունի, իսկ մեքենան սարքին վիճակում է եղել և մի քանի օր առաջ են այն բերել վերանորոգումից: