Ում դուրը չի գա գրածս, թող սուս նստի ու իրա կարծիքն իրեն պահի, հաստատ կարողա կոռեկտ չմնամ: Էս կյանքում էլ Ավետիսյաններին հետ չենք բերի ,իսկ հանդերձյալի մասին, թող ամեն մեկս իր կրոնական համոզմունքներով դատի: Սերյոժան նույնպես ֆիզիկապես մեզ հետ չի այլևս, բայց նա իր մեկ շաբաթ կռիվ տալով մահվան հետ, կարողացավ անել ավելին քան մեզանից շատերը : Հազարավոր անգամներ եմ լսել, որ ազգը պետք է լինի մեկ ընտանիքի պես, որ հաղթահարենք ամեն դժվարություն և հաղթանակած դուրս գանք, բայց ոչ ոքի չէր հաջողվում դա անել: Ավետիսյանների հետ կատարվածից հետո բոլորս մի բանի մասին էինք մտածում. Սերյոժան, մեր Սերյոժան պետք է ապրի: Այն ինչ տարիներով չէր հաջողվում անել հազարավոր հասուն մարդկանց, մեկ շաբաթում ստացվեց վեց ամսեկան Սերյոժային: Սերյոժան բոլորիս դարձրեց մեկ ընտանիք, մեկ գաղափար, մեկ սիրտ: Նա դարձել էր մերը`մեր կրտսեր եղբայրը, մեր տղան, մեր թոռը, մեր բոլորիս ընտանիքի անդամը: Բոլորս նրա փրկության շուրջ էինք համախմբվել և դարձել իրար սիրող մեծ ընտանիք: Պարտավոր ենք լինել միասնական , իրար սիրել, իրար թև ու թիկունք լինել, հետամուտ լինել, որ Վիժվածքը և մյուս մեղավորները պատժվեն: Ամենակարևորը ,մեր պստոյին մատուցած ամենաարժանի հարգանքն ու սերը կլինի, եթե պահենք նրա ստեղծած ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔԸ:
Մեր պստոյին մատուցած ամենաարժանի հարգանքն ու սերը կլինի, եթե պահենք նրա ստեղծած մեծ ընտանիքը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet