▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ստորաբաժանումները կանխել են հակառակորդի 20-ից ավելի դիվերսիաներ. Սեյրան Օհանյան

«Նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդը, գերագհահատելով իր  ուժերը, հատուկ ստորաբաժանումների դիվերսիոն խմբերով մի քանի հարձակումներ իրականացրեց մարտական հերթապահություն իրականցող հայկական դիրքերի ուղղությամբ»,- այս մասին այօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով՝ ադրբեջանական զինուժը շարունակում է հայկական ԶՈւ-ի դիրքեր ներթափանցելու,  դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, խաղաղ բնակավայրերի գնդակոծումը տարբեր տրամաչափի զենքերից:

«Ցավոք, ունեցանք մարդկային կորուստներ: Ոչ  մի սփոփիչ խոսք չի կարող ամոքել զոհվածների ծնողների ու հարազատների ցավն ու կսկիծը: Հավասարության ոչ մի նշան չի կարող դրվել կարեկցանքի ու անդառնալի վշտից հորդացող արցունքների միջև: Բայց  հավատացեք՝ յուրաքանչյուր զինծառայող նաև բանակի ղեկավարության որդին է, մեր կրտսեր եղբայրը: Եվ այս դժվար պահին ինչպես դուք, այնպես էլ մենք միմյանց կարեկցանքի ու հատկապես հասարկության աջակցության կարիքն ունենք»,- նշեց նախարարը:

Սեյրան Օհանյանը շեշտեց, որ հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձ արեց ստուգել հայի ոգու ամրությունը՝ չգիտակցելով, որ  մեր ԶՈւ-ը համալրված են  հաղթանակ տարած բանակի հրամանատաներով, ովքեր իրենց փորձն են փոխանցում անկախ պետությունում ծնված հայորդիներին:

Նախարարի խոսքով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում մեր ստորաբաժանումները կանխել են հակառակորդի 20-ից ավելի դիվերսիաներ:

«Ես պարզապես փաստեր չեմ արձանագրում այլ ներկայացնում եմ մեր հրամանատարների, զինվորական ծառայություն իրականացնող տղաների գործունությունը, որի վկան դուք բոլորդ եք:  Այս պահին էլ առաջնագծում կանգնած են մեր հրաշալի տղաները, ովքեր մարտնչում են բոլորիս խաղաղության համար»,-ասաց նախարարը:  

Խոսելով զոհված զինծառայողների սխրանքի մասին  և նրանց անունները հնչեցնելով նախարարը նշեց.

 «Այն զինվորներն ու սպաները,  ովքեր քաջաբար զոհվեցին հանուն մեր հայրնեիքի, մեր փառապանծ հաղթանակների պահապաններն են:  Մենք նրանց չենք կորցրել, այլ գտել ենք: Գտել ենք մեր իրական հերոսներին»:

Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին