▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղմ ասած, չհաջողված հարցազրույց. Արմեն Աշոտյանը՝ ՀՔԾ պետի հարցազրույցի մասին

 

 

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս»  հաղորդմանը, որի հյուրն էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, գրել է. 

«Մեղմ ասած, չհաջողված հարցազրույց։ Էլ չասեմ, որ դատարանի վաղվա նիստից առաջ՝ նաև անպատեհ։ 0038֊ի մասով՝ ոչ համոզիչ։ Անձեռնմխելիության իրավունքի խախտման բացատրություններն էլ՝ տապալված։

 

 

 

 

 

 

 

 

Դե Wikileaks -ի արտահոսքի հիման վրա Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն էլ, որպես փաստ ՝ զավեշտ։

Չէ, սա վակխանալիա չէ։ Սա խայտառակություն է։

Աստված լուսավորի Մարտի 1֊ի զոհերի հոգիներն ու պահահապան լինի մեր Հայրենիքին։

 

 

 

 

 

 

 

Հ.Գ. Հարգելի ՖԲՀ։ Խնդրում եմ, չմեկնաբանել։ Դիսկուսիայի համար չեմ գրել։ Իմ կարծիքն եմ հայտնել:  Հայտնեք ձեր կարծիքը ձեր էջերում։ Շնորհակալ եմ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետը ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել քննչական գործողություններին, չի տվել ցուցմունքներ։

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Մարտի 1-ի 0038 հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին. ՀՔԾ պետը գաղտնազերծեց որոշակի հատվածներ հրամանից

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ մասնակցել քնչական գործողություններին

Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին