Նախարարությունների օպտիմալացման շրջանակներում մի քանի կրեատիվ առաջարկություն ունեմ
1. Միավորել Էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունները` հիմա բուժման կարիք ամենաշատը էկոնոմիկան ունի
2. Մշակույթի և պաշտպանության նախարարությունները` մշակույթը փրկելու ու պաշտպանելու միակ հույսը բանակն է մնացել։ Առանց զենք մեր մշակույթը էլ փրկել չի լինի
3. էներգետիկայի և գյուղատնտեսության նախարարոթյունները, որպեսզի գյուղնախարարությունը էներգետիկներին աթար ու փայտ ապահովի, մեկա թանկացումներից հետո ժողովուրդը միայն աթար ու փայտ է վառելու
4.քաղաքաշինության և սփյուռքի նախարարությունները` միևնույն է քաղաքացիները վաղուց արդեն սփյուռքում են
5. բնապահպանության և կապի ու տրանսպորտի նախարարությունները։ Մեկա բնապահպանությունը անկապ նախարարություն է, գոնե կապի նախարարությունը ատմազկա կդառնա