▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն երկկողմանի քննադատություններ ու վիրավորանքներ եմ տեսնում

Սահմանադրական բարեփոխումների քննարկումների ժամանակ միայն երկկողմանի քննադատություններ ու վիրավորանքներ եմ տեսնում: ՀՀԿ-ն մեղադրում ու վիրավորում է սրան, «Ոչ» ասողներն էլ՝ ՀՀԿ-ականներին ու ԱՅՈ-ի կողմնակիցներին: Արանքում սահմանադրության մասին ոչ մի խոսք:

Պետքական այրեր, պատգամավորներ ու առհասարակ ՀՀԿ-ականներ ու ՀԱԿ-ականներ: Քննարկում նշանակում է՝ վերցնում ես մի հարց ու սկսում ես այդ հարցի շուրջ բանավեճ ունենալ, բանավեճի ընթացքում լուծումներ ես առաջարկում, ասում ես՝ ինչին ես դեմ, ինչին՝ կողմ: Թե չէ ձեր պատկերացումներով սահմանադրության մասին քննարկումները հետևյալ կերպ են՝ բանավեճի ընթացքում ասում ենք՝ Սահմանադրությունը լավն է կամ վատն է, ու գնաց՝ էլ գող փիսո, էլ քաչալ շուն: Ու այդ ընթացքում սահմանադրության մասին ոչ մի խոսք, դե կարիք էլ չկա, ձեր կարծիքով մի անգամ արդեն սահմանադրություն բառն օգտագործեցիք, հերիք ա էլի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին