▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնում է, որ պարոն Ուորլիքը մի օր վերջապես «գլխի ընկնի», թե ով ով է

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում, ըստ Ազատություն ռ/կ-ի, կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին դադարեցնել բռնությունները շփման գծում և վերադառնալ բանակցությունների սեղանին։ «Հիանալի» կոչ է, ճիշտ այնպիսին, ինչպիսին հայկական ժողովրդական ասացվածքը. «Գայլի գլխին ավետարան կարդացին,-շուտ արեք,-ասաց,-ոչխարը գնաց»: Մնում է, որ պարոն Ուորլիքը մի օր վերջապես «գլխի ընկնի», թե ով ով է այս տարածաշրջանում, և դա արձանագրի իր միկրոբլոգում:

Վախթանգ Սիրադեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին