▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարարությունը շատ թույլ ձայն ունի. Մկրտիչ Մինասյան

Ինչպես փրկել քաղաքի դեմքը դարձած հուշարձանները. Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով` այս հարցին պատասխանելն իսկապես դժվար է, քանի որ խնդիրը շատ ավելի խորքային է: Այսօր հուշարձանները ոչնչացվում են, այսպես ասած, պետության մասնակցությամբ, քանի որ պատմական արժեք ունեցող շենքերը վաճառելիս պետությունը շատ հարցեր պարզապես անտեսում է, մինչդեռ օրենքի տառը պետք է պահպանի պետությունը: Ինչպես են մեկը մյուսի հետևից քանդվում մայրաքաղաքի դեմքն ու դիմագիծը դարձած հուշարձանները, ինչու է շենքը քանդվում և միայն դրանից հետո որոշվում, թե ինչ է լինելու դրա փոխարեն կամ էլ ինչպես Երևանը սկսեց կառուցապատվել տարերայնորեն. բոլոր այս հարցերը քննարկվում են ASEKOSE.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում:

Հեղինակ և վարող` ՄԱՐԻԱՆՆԱ ՓԱՅՏՅԱՆ

ԴԻՏԵՔ ՆԱԵՎ «ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՄՅՈՒՍ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ավելին