Արդեն տեղեկացրել ենք, որ Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում խնդրում է համացանցային օգտատերի օգնությունը.
«Իմ անունով անբարո նկարներ, տեսաֆիլմեր են տարածվում։ Նմանատիպ տեսաֆիլմեր են հայտնվում նաև իմ էջում, տարբեր անձանց անունով։ Դրանք ջնջում եմ անմիջապես իմանալով, որ վիրուսներ են։
Խնդրում եմ ինձ օգնեք այդ ոչ ցանկալի նկարներն ու տեսանյութերը արմատախիլ անել, արգելելով դրանց հայտնվելն իմ էջում, կամ իմ անունով այլուր տարածվելը։ Աղաչում եմ Ձեզ...........»:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ` նրա անհագստության պատճառների մասին մանրամասներ պարզելու նպատակով: Վերջինիս խոսքով` իրեն արդեն մի քանի հոգի բացատրել է, որ դա ֆեյսբուքյան հերթական վիրուսն է.
«Ինձ ասացին, որ դա բոլորին էլ ուղարկվում է, պետք չէ ընդհանրապես ոչինչ անել: Գիտեի, որ դա վիրուս է, բայց կարծում էի, թե միայն ես եմ դա ստանում, բայց երբ իմ անունով դա սկսվեց փոխանցվել է նաև իմ ընկերներին, դա ինձ ավելի շատ մտահոգեց»:
Տեր Կոմիտասի խոսքով` իրեն շատ տհաճ է, երբ ֆեյսբուքյան իր էջում հայտնվում են նման այլանդակ նկարներ:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան
Կարդացեք նաև` Աղաչում եմ փրկեք ինձ այս այլասեռությունից. իմ անունով անբարո նկարներ են տարածվում