▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրի Հունանյանն ազատ չի արձակվելու

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասնակիցներից՝ Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ արձակման դիմումի մասին հարցին։

Բադասյանը նշեց, որ դիմումի հետ կապված հնարավոր է մի քանի սցենար:

«Համար առաջին սցենար. եթե պրոբացիայի ծառայությունը և քրեակատարողական ծառայությունը երկուսն էլ տալիս են դրական եզրակացություն, ապա համապատասխան միջնորդությունը ներկայացվում է դատարան։ Եթե երկու կառույցներից մեկը տալիս է դրական եզրակացություն, մեկը՝ բացասական, ապա դատապարտյալի գրավոր համաձայնությամբ հնարավոր է հարցը քննարկել դատական կարգով։ Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, ապա հարցի քննարկումը համարվում է մերժված։


 

Տվյալ դեպքում քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ բացասական եզրակացություն է տրվել։ Նկատի ունենալով, որ պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշներով, կարծում եմ՝ ելքը պարզ է»,- ասաց նախարար Բադասյանը։

Կարդացեք նաև՝ Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով

Անդրանիկ Քոչարյանը՝ Նաիրի Հունանյանի մասին

Դիտեք նաև՝

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին