Փետրվարի 5-ին, ժամը 17-ին «Ականաթ» սրճարանում (Կողբացի 28) տեղի կունենա արձակագիր Նառա Վարդանյանի «Արգելված պտուղ» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսն անցկացվելու է «Գրեթերթ» հրատարակչության նախաձեռնությամբ, որտեղ, ի դեպ, առաջին անգամ` 2006թ., լույս են տեսել արձակագիր Նառա Վարդանյանի առաջին ստեղծագործությունները:
Այնուհետև նար ստեղծագործությունները լույս են տեսել «Գարուն», «Ինքնագիր», «Նարցիս», «Գրանիշ» ամսագրերում, «Գրական թերթում», «Անթոլոգիա (18-33) արդի հայ արձակ» անթոլոգիայում:
Նառա Վարդանյանի ստեղծագործություններն արժանացել են գրական մի շարք մրցնակների:
2011 թվականին «Անկախին սպասելիս» գրքի համար Նառա Վարդանյան արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի:
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն: