▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներքին Կարմիր աղբյուրի բնակչին ադրբեջանցիները սպանել են իր տանը. նոր մանրամասներ

 

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիր աղբյուր գյուղի բնակիչ Վանիկ Ղուկասյանը երեկ հրազենային վնասվածք է ստացել և մահացել իր տան ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից երկարատև կրակահերթերի արդյունքում:
 
Մեր տեղեկություններով, ադրբեջանական դիքերից մի քանի ժամ շարունակ ինտենսիվ կրակահերթրի տակ է պահվել հայ հատկապես գյուղի այս տունը` հատուկ նպատակով` սպանել:
 
Վանիկ Ղուկասյանն ու իր կինը՝ Անահիտ Կամենդատյանը գտնվել են իրենց տան առաջին հարկի հյուրասենյակում:  Ժամը 23:00-ի սահմաններում Վանիկ Ղուկասյանը ցանկացել է դուրս գալ տնից, բացել է հյուրասենյակի դուռը, բայց չի հասցրել դուրս գալ:
 
Ադրբեջանական հենակետերից արձակված կրակոցը դիպել է տան մուտքի դռանը, ապա` Վանիկ Ղուկասյանի կրցքավանդակի ձախ հատվածին: Ստացած  հրազենային վնասվածքով Ղուկասյանի հարազատներն ու համագյուղացիները նրան հասցրել են Բերդի հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ նա մահացել է:
 
Ի դեպ, անգամ իրենց նպատակին հասնելուց` տանտիրոջն սպանելուց հետո, ադրբեջանցիները չեն դադարեցրել կրակոցները: Գրեթե ամբողջ գիշեր Ղուկասյանների տան ուղղությամբ ադրբեջանական հենակետերից ինտենսիվ կրակոցները շարունակվել են:
 
 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին