▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Նորքի «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում հնչել են կրակոցներ․ կասկածյալներից 3-ը հարազատ եղբայրներ են

Այսօր, հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Հ Սարգսյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ վաղ առավոտյան Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում կրակոցներ են հնչել։

http://asekose.am/filemanager/uploads/147304_1.thumb.jpg

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են՝ Երևանի բնակիչ 31-ամյա Բաբկեն Մ-ն, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Սերգեյ Ս-ն, Երևանի բնակիչներ 38-ամյա Վահե Մ-ն և 36-ամյա Պետրոս Մ-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արման Հ-ի, 61-ամյա Արթուր Դ-ի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Այդ ընթացքում Արման Հ-ն իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։

Նոր Նորքի ոստիկանները Բաբկեն Մ-ին, Սերգեյ Ս-ին, Վահե Մ-ին, Պետրոս Մ-ին, Արման Հ-ին, Արթուր Դ-ին տաք հետքերով հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Արման Հ-ի մոտ հայտնաբերվել է նաև Walther տեսակի ատրճանակ։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ ստացողներ չկան։

Գ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից  Բաբկեն, Վահե և Պետրոս Մ-երը հարազատ եղբայրներ են։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին