ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Նոր-Խարբերդի երկու բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2016թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, հաղորդում է ստացվել առ այն, որ Նոր-Խարբերդի տներից մեկում հայտանբերվել է երկու տղամարդու դի:
Անմիջապես դեպքի վայր են մեկնել քննչական-օպերատիվ խումբը, դատաբժիշկ-փորձագետը։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել տուժածների ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ նրանք բնակվել են նշված տանը, իսկ մահվան պատճառը հանդիսանում է ծխահարվելը։
Նշանակվել են դիակի դատաբժշկական, հրդեհատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, բացատրություններ են վերցվել մահացած տղամարդանց ազգականներից:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Նոր-Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է երկու տղամարդու դի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet