Լրագրող, բնապահպան Գալուստ Նանյանը իր բլոգում գրում է․
Ռոմանոս Պետրոսյանը ՇՄ նախարարի պաշտոնում մի բարդ հարց ունի լուծելու` կյանք տալ այդ մեռելածին կառույցին, որի գործունեությունն ակնհայտորեն արդյունավետ չէ, Հայաստանի ներքին կյանքի ապականության հիմնական գործոնն է, «բնապահպանական օլիգարխիայի» բնօրրանը` կոնվենցիաների Ազգային Համակարգողների և նրանց հովանավորող փոխնախարարների տեսքով :

Կարծում եմ` նոր նախարարի համար դժվար է լինելու գնալ ամեն տեղեկատվության հետևից, ստուգել: Նախորդ «հեղափոխական» նախարարն այդ համակարգի մասն էր, պատահական չէ, որ ոլորտում այդպես էլ ոչ մի ռեֆորմ չարվեց, կոռուպցիոն սխեմաները չբացահայտվեցին:
Այնպես որ` նախարարությունում վաղուց ձևավորված խմբերն արդեն սկսել են ապակողմնորոշել նախարարին: Դրա մասին ահազանգում է նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը`անտառների հարցով, ես էլ հրավիրում եմ նորանշանակ նախարարի ուշադրությունը Օրհուսի կոնվենցիային և «կենտրոններին»:
Օրհուսի կոնվենցիայի իրականացումը նախարարությունը տապալել է, դրա մասին կան Կոնվենցիայի որոշումներ: Այն է` չի ապահովել մարդու` բնապահպանական տեղեկատվություն ստանալու, շրջակա միջավայրի հարցերով որոշումների կայացմանը արդյունավետ մասնակցելու, «բնապահպանական» արդարադատության իրավունքը:
Ավելին` նախորդ նախարար Էրիկ Գրիգորյանը բազմիցս փորձել է սահմանափակել բնապահպանական տեղեկատվությունը, այն տեղեկատվությունը, որ Հայաստանի ազգաբնակչության համար կենսական նշանակություն ունի: Բարեբախտաբար, այդ փորձերը կանխվել են քաղհասարակության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բողոքի արդյունքում:
Շարունակությունը կարդացեք այստեղ


