▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի երկիր ոչ մի քայլ չի ձեռնարկի, եթե մենք ոչնչացնենք ադրբեջանցիների կրակակետերը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ոչ մի երկիր, առավել ևս Ռուսաստանը ոչ մի քայլ չի ձեռնարկի, եթե Հայկական զինված ուժերը այս մի քանի օրերի ընթացքում հեռահար հրետանիների օգնությամբ ոչնչացնեն ադրբեջանական բանակի կրակակետերը մինչև Քուռ գետ․․․ Ամբողջ հարցն այն է, որ ինչպես ադրբեջանը իր պլանների համար ուներ ընդամենը մի քանի օր, այսինքն՝ մինչև զինադադար, որը պարտադրվելու է միջազգային հանրության կողմից, ապա Հայաստանի զինված ուժերը նույնպես շատ ժամանակ չունեն, եթե իսկապես մեր զինվածությունը տալիս է դրա հնարավորությունը․․․ Անցանկալի մոլորության մեջ կարելի է ընկնել՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին դատելով նրա քաղաքական գործիչների հայտարարություններից․․․ Նույնը կարելի է ասել մեր քաղաքական գործիչների մասին, որոնց մեծամասնությունը իսկապես միամիտ ու վեհությունից զուրկ մարդիկ են․․․ Ընդհանրապես, պետությունների գլխավոր խնդիրներից մեկը եղել է ժողովրդի գաղափարական <<դաստիարակությունը>>։ Բայց մեզ մոտ այս քսանհինգ տարիների ընթացքում դեմագոգիան հասցրեց այս իրավիճակին, երբ ժողովրդին քծնելու համար քաղաքական գործիչները միշտ խուսափել են բարձրաձայնել ճշմարտությունը, և նախընտրել են ասել այն, ինչ ժողովուրդը ցանկացել է լսել․․․

Արմեն Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին