▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ թե իսլամ է, այլ հանցավոր անաստվածություն, այսքանից հետո ինչպե՞ս չհավատաս հայ ժողովրդի աստվածային առաքելությանը

««Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է Իսլամական պետություն, ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

Բարբարոսները չունեն հավատ, չունեն Աստված, չունեն բարոյականություն:

Սա իսլամ չէ: Սա հանցավոր անաստվածություն է:

Հավերժ հիշատակ Սրբոց նահատակներին»,-ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու շարունակել.

«Որոշ պատմաբաններ պնդում են, թե Դեր Զորը հայերի Օսվենցիմն է: Պատմական իրադարձություններին համապատասխան պետք է ասել, որ Օսվենցիմը հայերի Դեր Զորն էր... Իսկ ե՞րբ է լինելու հայերի Նյուրնբերգը...» : 

Սա Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն էր քաղաքակիրթ աշխարհին, հղած 2010 թվականին Դեր Զորի անապատից:

Այսօր Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցած եկեղեցին պայթեցվել է...

Ես, միամիտս, պահանջում եմ քաղաքակիրթ աշխարհի արձագանքը: Ի՞նչ կասեր սպիտակօձիքավոր աշխարհը, եթե նեոնացիստների կողմից պայթեցվեին Օսվենցիմը, Բուհենվալդը, Դահաուն...

«Անհնար է սպանել մի ժողովուրդ, որ չի ուզում մեռնել...» , - Դեր Զորում եզրափակեց իր խոսքը Սերժ Սարգսյանը:

Մահացածների հիշատակի դեմ պայքարողների համար մենք, կենդանի հայերս, պատմության, Աստծո և բարոյականության հաղթանակի խորհրդանիշ ենք:

Այսքանից հետո, ինչպե՞ս չհավատաս քո ժողովրդի աստվածային առաքելությանը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին