Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ԱԺ-ում ներկայացնում էր Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ինչն առաջացրեց պատգամավորների վրդովմունքը:
«Մեզ հետաքրքրում է՝ ի՞նչ է կատարվել նրա հետ, ո՞ւր է Իշխան Զաքարյանը»,-հարցրեց Լևոն Զուրաբյանը՝ միևնույն ժամանակ ներկայացուցչին խնդրելով հեռանալ:
Գագիկ Ջհանգիրյանն էլ նշեց՝ ներկայացված հաշվետվությունից հայտնի չէ՝ քանի մարդ է մեղադրվել, քանիսն են պաշտոնանկ արվել, որքան միլիոն կամ միլիարդ դրամ է վերականգնվել:
«Ծրագիրը ներկայացնում է մի անդամ, հաշվետվությամբ հանդես է գալիս երկրորդ ներկայացուցիչը, բայց այդ մարմինն ունի իր ղեկավարը»,-ասաց պատգամավորը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ Վերահսկիչ պալատի նախագահն արձակուրդում է.
«Այնպես չէ, որ մարդը հարգելի բացակայում է, նա պետք է փոխարինող չունենա: Այնպես չէ, որ Սեյրան Ավագյանը ձեր հարցերին չի կարող պատասխանել: Անհեթեթություն եմ համարում այն, թե չի եկել, քանի որ ինչ-որ բանից վախեցել է.ավելի սուր քննարկումներ էլ ենք ունեցել: Մնացած պահանջները, թե որտեղ է՝ կփորձեմ ճշտել: Լավ կլիներ, որ Իշխան Զաքարյանն այստեղ լիներ, բայց ունենք այն, ինչ ունենք»,-նշեց ԱԺ նախագահը: