▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղղակի որոշել ենք վարույթ չընդունել. Ալվինա Գյուլումյանը՝ Հրայր Թովմասյանի հարցով ՍԴ որոշման մասին

«Սահմանադրական դատարանը երեք օրվա ընթացքում կհրապարակվի «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժելու վերաբերյալ աշխատակարգային որոշումը։

Այս պահին անհրաժեշտ չեմ համարում բացատրություն տալը, ուղղակի որոշել ենք վարույթ չընդունել, այդքան բան»,–այս մասին ՍԴ–ի առջև լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացվել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին