▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է գաղտնալսել Զուրաբյանին ու Օսկանյանին

«Բացարձակ արժեքի» հյուրը քաղաքական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանն է: Խոսելով ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսման մասին` քաղաքագետը նշեց, որ այդ ձայնագրության ազդեցությունը նախագահական ընտրությունների վրա այնքան չնչին է, որ աղմուկի առարկա պետք է չդառնար: Սա չէր կարող իշխանության ձեռքի գործը լինել, որովհետև այն ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի հետ որևէ խնդիր լուծելու կարիք չունի: Այս ձայնագրությունը ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ներքին խոհանոցից դուրս եկած խնդիր էր, ընդ որում՝ դա կարող էր դուրս գալ հենց ՀԱԿ-ից և ուղղված լիներ ՀԱԿ-ի որևէ անդամի դեմ: Տիգրան Աբրահամյանը չի բացառում նաև, որ գաղտնալսումը, գուցե, ընդիմության ձեռքի գործն էր, որ արվեց նախագահի հեղինակությանը հարվածելու նպատակով:

Ինչ վերաբերում է սպասվող նախագահական ընտրություններին, ապա քաղաքական հարցերով փորձագետը նշեց, որ ընտրություններին չմասնակցելով՝ ԲՀԿ-ն արդեն իսկ աջակցում է ՀՀԿ-ին, բայց եթե արմատական ընդիմությունը չներկայացնի իր թեկնածուին, ապա դա մրցակցային ընտրապայքարի բացակայության պատճառ կդառնա:

 

Հեղինակ և վարող` ՍՈՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Asekose.am/TV 

ԴԻՏԵՔ ՆԱԵՎ «ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՄՅՈՒՍ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ավելին