▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Հակոբ Արշակյանի նորանշանակ տեղակալ Վիկտորյա Պողոսյանն ու ի՞նչ կենսագրություն ունի

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել
նախարարի նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին։
Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վիկտորիա Պողոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ նա տևական  ժամանակ է, ինչ աշխատում է նախարարությունում, որպես ծրագրերի վարչության ղեկավար և այդ ընթացքում վարչությունը կայացել  և շոշափելի հաջողություններ է արձանագրել։


Նախարարը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ևս նա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը արդեն որպես նախարարի տեղակալ՝ շարունակելով առաջանցիկ զարգացում ապահովել նախարարության աշխատանքներում։
Վիկտորիա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել, որ հաջողության հիմնաքարը կոլեկտիվ, համատեղ  աշխատանքն է եղել, և որ համատեղ աշխատանքի արդյունքում են գրանցվել այն բոլոր ձեռքբերումները, որոնց հասել է ծրագրերի  վարչությունը։ Նա նաև ընդգծել է՝ առջևում դեռ շատ ծրագրեր ու անելիքներ կան, որոնց իրագործման ուղղությամբ համատեղ ջանքեր կներդրվեն։
Նախարար Հակոբ Արշակյանը խոսել է նաև միասնական, կոլեկտիվ ջանքերով անհնարին թվացողն իրականություն դարձնելու
հնարավորությունների մասին։ Նա շեշտել է, որ նախարարության կոլեկտիվի աշխատանքից է կախված, թե Հայաստանն ապագայում կլինի՞ բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական երկիր, թե՝ ոչ։
«Սա չափազանցություն չէ։ Այո, մեր ոլորտի մասնագետները, մեր գործընկեր գերատեսչությունները շատ կարևոր աշխատանք են
կատարում և առանց նրանց անհնար է դա իրագործել։ Բայց, նախարարության աշխատակազմի գործունեությունից է կախված, թե
արդյո՞ք մեր երկիրը ճիշտ քաղաքականություն կորդեգրի, ճիշտ օրենքներ կընդունի և կշարժվի առաջ այդ ուղենիշներով, թե՝ ոչ»,-
ընդգծել է Հակոբ Արշակյանը։


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանի կենսագրությունը՝ ստորև․ 
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
07.03.1982թ., ք. Երևան

Կրթություն
1998-2003թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, մագիստրոսի աստիճան, Ֆինանսներ և
ապահովագրութուն ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
31.06.2020թ.- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
02․2020 - 06.2020թթ. - ՀՀ ԲՏԱ նախարարություն, Ծրագրերի կառավարման վարչության պետ
01.2020 - 02.2020թթ. - ՀՀ ԲՏԱ նախարարություն, ՏՏ կրթության նախագծերի փորձագետ  
11.2018 - 12.2019թթ. - «Դիջիթեյն» ՍՊԸ, գործառնական տնօրենի տեղակալ կոմերցիոն գծով  
03.2016 - 11.2018 թթ. - «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ, Հատուկ նախագծերի ղեկավար  
08.2013 - 03.2016թթ. - INDITEX /Fawaz Alhokair Group Fashion Retail, ZARA Հայաստան բրենդի
մենեջեր  
08.2012 - 08.2013թթ. - INDITEX /Fawaz Alhokair Group Fashion Retail, ZARA Հայաստան բրենդի
մենեջերի տեղակալ  
01.2012 - 08.2012թթ. - «Սոֆթ կոնստրակտ» ՍՊԸ, վաճառքների և մարքեթինգի բաժնի ղեկավար  
06.2011 - 01.2012 թթ. - «Գրանդ Սպորտ» կենտրոն - հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար/ գործադիր տնօրենի
տեղակալ  
11.2010 - 06.2011թթ. -«ԱՅԲ» կրթական հիմնադրամ, հասարակայնության հետ կապերի համակարգող  
05.2008 - 05.2009թթ. - «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ, հասարակայնության հետ կապերի և մարքետինգի մենեջեր
02.2006-05.2209թթ. - «Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիա» ՀԿ, գործադիր տնօրենի օգնական
01.2005-07.2007թթ. - EBRD TAM-BAS fashion umbrella brand զարգացման նախագիծ, մարքեթինգի
խորհրդատու
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին