▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Ջերմուկ քաղաքում. Կեչուտի ջրամբարից դուրս են բերել ոստիկանութան 29-ամյա աշխատակցի դին

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Վայոց Ձորի վարչություն, որ Ջերմուկ քաղաքի Կեչուտի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել:

 Ոստիկանները քաղաքացիների օգնությամբ ջրից դուրս են բերել Ջերուկ քաղաքի բնակիչ, 29-ամյա Սևակ Համբարձումյանի դին, իսկ նշված ջրամբարից Ջերմուկի հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասի բնակիչ, 27-ամյա Գարիկ Հովհաննիսյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Համբարձումյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Ջերմուկի պահպանության բաժանմունքում, ոստիկանության ավագ էր:

Նա 2 օր առաջ աղջիկ երեխա է ունեցել և 2 օր առաջ հայր էր դարձել՝ ունենալով երկար սպասված երեխան: Գրեթե 5 տարի նա և ընտանիքը սպասել էին երեխային: 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս. Համբարձումյանը իր ընկերոջ՝ Գ. Հովհաննիսյանի հետ, ռետինե նավակով ափից 30 մետր առաջ են ընթացել դեպի ջրամբար, որպեսզի ձուկ բռնեն և այդ ժամանակ ռետինե նավակը բախվել է սառույցին և պատռվել, ինչից հետո էլ տեղի է ունեցել ողբերգությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին